Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ կրճատելու եղանակը

Կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ կրճատելու եղանակը
10.05.2020 | 22:18

ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են էական հարաբերակցական կապ կորոնավիրուսից բարձր մահացության և վիտամին D-ի պակասի միջև։ Մի քանի աշխարհամասերի հիվանդանոցների վիճակագրության վրա հիմնված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։


Նման եզրակացության ավելի վաղ հանգել են նաև Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։ Նրանց դիտարկումները հիմնված էին եվրոպական 20 երկրների բնակիչների արյան մեջ վիտամին D-ի միջին պարունակության համադրության վրա։ Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնական խմբի ղեկավար, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Վադիմ Բեքմանի խոսքով, Իտալիայի հյուսիսը բժշկության որակի առաջատարներից է, սակայն այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարածաշրջաններում և երկրներում։ Հետազոտողները ենթադրում են, որ բորբոքային գործընթացն արագանում է «ցիտոկինային մրրիկի»՝ գրգռիչին իմունային համակարգի հիպերարձագանքման պատճառով։


«Հենց անկանոն իմունային պատասխանն, այլ ոչ թե վիրուսի կողմից թոքերի վնասումն է, հավանական է, դեպքերի մեծամասնությունում առաջացնում կորոնավիրուսով պացիենտների մահը»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Medical Xpress պորտալը։
Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև վերահսկում է, թույլ չտալով, որ դառնա հիպերակտիվ և օրգանիզմի համար վտանգավոր։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ