Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը

Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը
11.05.2020 | 14:06

Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ՝ Թվիթերում գրել է Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը: IRNA գործակալությունը հայտնում է, որ 12 մարդ հոսպիտալացված է: Դեպքից անմիջապես հետո այնտեղ են ուղևորվել շտապօգնության 10 մեքենաներ՝ տուժածներին բուժհաստատություններ տեղափոխելու համար: Սկզբում հոսպիտալացվել է 16 մարդ, ռազմածովային անձնակազմից մեկը մահացել է, 3-ն արդեն դուրս են գրվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Պաշտոնական կառույցներն այլ մանրամասներ չեն հաղորդում:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ