Ըստ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի նախագահ Մետրոպոլիտ Իլարիոնի՝ Իոսիֆ Ստալինին պատկերող խճանկարը չպետք է լինի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր եկեղեցում, որը կառուցվում է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկայում՝ գրում է mk.ru-ն:
«Իմ կարծիքով՝ Ստալինի պատկերը չպետք է լինի ուղղափառ եկեղեցում, քանի որ նա հետապնդում էր եկեղեցուն, նրա խղճի վրա միլիոնավոր մարդկանց արյուն կա՝ ներառյալ նոր նահատակները և խոստովանողները»,- ասել է մետրոպոլիտը «Ռոսիա 24» հեռուստաալիքով «Եկեղեցի և Խաղաղություն ծրագրի եթերում»: