Լեհաստանում նախագահական ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսի 10-ին, անվավեր են ճանաչվել՝ հաղորդել է Պետական ընտրական հանձնաժողովը:
Մայիսի 10-ի ընտրություններում ընտրողները հնարավորություն չունեին քվեարկելու թեկնածուների օգտին՝ ասված է որոշման մեջ: Լեհաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրության նոր օր պետք է սահմանվի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի կողմից 14 օրում: Ավելի վաղ Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովն ասել էր, որ մայիսի 10-ին նախատեսած նախագահական ընտրությունները չեն կարող անցկացվել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ չնայած խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված հեռակա քվեարկության մասին օրենքին: