Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4,2 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4,2 միլիոնին
11.05.2020 | 14:12

Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 200000-ին, բուժվածներինը՝ 1 500 000ին, մահացել է 284 000 մարդ: Վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 1370 000 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 80 000 է:
Համաճարակը հաղթահարած Չինաստանում բացվում են կինոթատրոնները:
Սեուլում համաճարակի նոր բռնկման պատճառով բարերն ու ակումբները փակվել են:
Գերմանիայում կարանտինի թուլացումից հետո խոսում են վարակակիրների թվի աճի մասին:
Ֆրանսիայում քաղաքացիներին արդեն կարելի է տեղաշարժվել առանց թույլտվության, սակայն՝ իրենց բնակության շրջանի սահմաններում: Հայտարարվեց Կաննի կինոփառատոնի վերջնական չեղակման մասին՝ նախկինում կազմակերպիչները հույս ունեին անցկացնել հունիսին:


Բելգիայում բացվում են ոչ պարենային խանութները, Նիդերլանդներում՝ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և գրադարանները, Նորվեգիայում՝ դպրոցները, Էստոնիայում՝ առևտրի կենտրոններն ու թանգարանները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է կարանտինից դուրս գալու պլանը, բայց ժամկետներ չի նշել, բոլորը շարունակում են մնալ տանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի մայիսի 12-ից հետո «ոչ աշխատանքային օրերի» երկարացման վերաբերյալ: Գրեթե անկասկած է, որ այս ռեժիմը կերկարաձգվի: Վաղվանից Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում պարտադիր կլինի դիմակներ կրելը: Ռուսաստանում վարակի տարածումը չի դանդաղում, վերջին տվյալներով՝ մեկ օրվա կտրվածքով 11 000 նոր դեպք է գրանցվել: Մայիսի 3-ից ամեն օր 10 000-ից ավելի դեպք է արձանագրվում: Մահացությունը Մոսկվայում ապրիլին 20 տոկոսով գերազանցել է վերջին 10 տարվա ապրիլյան միջին մակարդակը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ