ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել: Fox News հեռուստաընկերության եթերում` չբացառելով, որ առաջիկա ամիսներին գործազրկության ցուցանիշը երկրում կարող է հասնել 25 տոկոսի, նա ասել է.
«Դա ոչ ամերիկյան բիզնեսի ձախողումն է և ոչ էլ ամերիկացի աշխատավորների: Այս ամենը կորոնավիրուսի հետևանքով է տեղի ունենում: Այդ իսկ պատճառով հավանական է, որ գործազրկության ցուցանիշները բարելավվելուց առաջ որոշ ժամանակահատված դեռ շարունակեն վատթարանալ: Այդ իսկ պատճառով է, որ մեր հիմնական խնդիրն այսօր տնտեսության վերականգնումն է: Կարծում եմ, որ երրորդ և չորրորդ եռամսյակի ցուցանիշներն արդեն դրական կլինեն: Իսկ հաջորդ տարին շատ լավն է լինելու»: