Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Թունյանը գոհ չէ հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովի աշխատանքի տեմպից

Բաբկեն Թունյանը գոհ չէ հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովի աշխատանքի տեմպից
11.05.2020 | 14:33

ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կենտրոնացած է ավելի շատ ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա:


Բաբկեն Թունյանը նիստում հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ինքը ևս հանձնաժողովի անդամ է: Նա նաև հիշեցրեց, որ երբ քննարկել են հանձնաժողովի կազմը որոշելու հարցը, ինքը մի քանի հարցադրումներ է հնչեցրել: «Մասնավորապես, հարցադրում եմ հնչեցրել, թե արդյոք ունենալո՞ւ ենք այնքան մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պատշաճ ուսումնասիրել: Կարող եմ ասել, որ այս ընթացքում որոշակի աշխատանք կատարվել է: Ես ինքս մեր աշխատանքի տեմպից այնքան գոհ չեմ, ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա: Ես ինքս որոշակի հարցեր հնչեցրել եմ և առաջիկա երեք ամիսը կօգտագործեմ ավելի ինտենսիվ կերպով այդ հարցերի պատասխանները ստանալու համար»,-ասաց Թունյանն ու նշեց՝ դա պետք է փորձեն ստանալ Սերգեյ Բագրատյանի օգնությամբ:


Նա նշեց՝ եթե կանչելու են ընդամենը փորձագետների կամ որոշ դեպքերում արդեն ընդգծված մոտեցում ունեցող մարդկանց, նրանց կարծիքը լսելու ու դրա վրա եզրակացություն անելու համար, դա կարող է իրենց սխալ ուղղությամբ տանել: Թունյանն առաջարկեց ի սկզբանե պայմանավորված հարցաշարերն արագ ուղարկել համապատասխան ընկերություններին, ստանալ պատասխանները, եզրակացություն անել:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ եզրափակիչ ելույթի կարիք չէր լինի, եթե Թունյանի խոսքերի ենթատեքստը չհասկանար: «Այս հանձնաժողովը ստեղծվել է Դոնթի բանաձևով, և իշխանության մեր գործընկերները կարող են ազատ քննարկել հարցերի ողջ շրջանակը: Բաժանվել են խմբեր, թե քանի պատգամավոր որ ընկերությունների հաշվետվություններն է դիտարկում: Որևէ մեկդ կաշկանդված չէ ցանկացած ընկերության գործունեություն ուսումնասիրելու: Կոնկրետ ես ավելի շատ կարևորում եմ հանրային հնչեղություն ունեցող հանքարդյունաբերության ուսումնասիրությունը և այդ ուղղությամբ եմ աշխատում»,-ասաց նա:


Բագրատյանը նշեց՝ իր հրավիրված փորձագետը 10 հազար էջ ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել է իր եզրակացությունը հանձնաժողովին: Նա առաջարկեց Թունյանին ևս մեկ փորձագետ հրավիրել և ևս 30 հազար էջ ներգրավել ընթացքի մեջ: «Եթե որևէ մեկը կասկածում է անաչառության մեջ, մենք ամենաշատն ենք դեմ խտրական վերաբերմունքին»,-ասաց Բագրատյանը:


Հանձնաժողովը ապրիլի 30-ի փակ նիստի ժամանակ որոշել է՝ հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ