Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարեն Կարապետյանը «գրգռված ու քաղաքականացված» է որակում Մարտի 1-ի գործով դատավարությունը

Կարեն Կարապետյանը «գրգռված ու քաղաքականացված» է որակում Մարտի 1-ի գործով դատավարությունը
11.05.2020 | 22:50

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի փակ նիստը, որին այսօր հրավիրված էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, մոտ մեկ ժամ տևեց։ Նիստից հետո Կարապետյանն ըստ էության չպատասխանեց իր 2017-ի հայտարարությանը վերաբերող հարցերին՝ նա խորհրդարանում նշել էր, թե 2016-ի ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան «բազմաթիվ դեպքերում» չէր աշխատել։ Լրագրողների ամենատարբեր ձևակերպումներով հարցերին Կարեն Կարապետյանն արձագանքեց․«Հարգելիս, ես բոլոր հարցերին պատասխանել եմ։ Հանձնաժողովում տեղեկացրել են, որ փակ է և պետական գաղտնիք պարունակող է։ Այդ իսկ պատճառով բավարարվեք»: Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նույնպես չպատասխանեց հարցին, թե նախկին վարչապետը պնդել է նշված հայտարարությունը հանձնաժողովի փակ նիստում։
Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերի թվում է, անձամբ գնացել էր դատարան։ Այս առնչությամբ հարցին Կարապետյանը պատասխանեց․

«Նախևառաջ, ինչպես շատերը, ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան։ Որպեսզի բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի։ Երկրորդը, ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի և Հայաստանի Հանրապետության անկախության և կայացման գործընթացում։ Երրորդը, երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է, և հավանական է որ շատ երկար ժամանակ կարող է տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»։ Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը պնդում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, Կարեն Կարապետյանն արձագանքեց.«Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է»։

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ