Առաջիկա ամիսներին Սաուդյան Արաբիան կշարունակի նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալները՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը` նշելով, որ հրահանգել է Aramco-ին, մինչև հուլիս մեկ միլիոն բարելով նվազեցնել օրական արդյունահանվող նավթի ծավալը:
«Դա իրականացվելու է նավթ արդյունահանող պետությունների կազմակերպության և մի շարք այլ երկրների միջև ձեռք բերված OPEC+ կոչվող համաձայնագրի շրջանակներում»,- նշել են թագավորության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները: «Ապրիլից Սաուդյան Արաբիան օրական արդյունահանվող նավթի ծավալը կրճատել է շուրջ 4.8 միլիոն բարելով»,- արձանագրում է Reuters գործակալությունը: