«Ազգային համաձայնության կառավարության երդման արարողությունը կհետաձգվի մեկ օրով և կկայանա գալիք հինգշաբթի», - հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` նշելով, որ պատճառը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մայիսի 13-ին սկսվող այցն է: Չի բացառվում, որ այդ այցի ընթացքում նա վերջնականապես հավանության արժանացնի Իսրայելի իշխանությունների` Հորդանանի Արևմտյան ափի բռնակցման ծրագրերը:
«Այցի ընթացքում պետքարտուղար Պոմպեոն հանդիպելու է Բենյամին Նեթանյահուի, Ազգային համաձայնության կառավարություն ձևավորող, ընդդիմության նախկին ղեկավար Բենի Գանցի հետ», - փոխանցում է Պետքարտուղարությունը: