Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտին. Ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում ավարտվում են

Պուտին. Ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում ավարտվում են
11.05.2020 | 22:55

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ վաղվանից ավարտվում է ոչ աշխատանքային օրերի այն միասնական ժամանակահատվածը, որ սահմանվել էր կառավարության կողմից պետության ողջ տարածքում` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

«Մայիսի 12-ից ոչ աշխատանքային ժամանակահատվածը ավարտվում է տնտեսության բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված կացությունը մեզ թույլ է տալիս ձեռնամուխ լինել սահմանափակումների աստիճանական վերացմանը: Առաջիկայում աշխատանքը կարող են վերսկսել տնտեսության համար հիմնարար նշանակություն ունեցող ձեռնարկությունները: Խոսքը նախևառաջ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, կապի, էներգետիկայի և բնական պաշարների արդյունահանմանն է վերաբերում», - հայտարարել է ՌԴ նախագահը: Նա նշել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվելու է 65 անց անձանց, խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ

ºարհ չկա