Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը

Նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը
11.05.2020 | 23:04

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները, հայտնում են նախագահի աշխատակազմից: Օրենքներն ԱԺ-ից նախագահի ստորագրմանն էին ներկայացվել ապրիլի 21-ին: Նախագահի աշխատակազմից նշում են՝ օրենքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեությամբ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Հաղորդագրությամբ հիշեցնում են նաև, որ օրենքի նախագծի քննարկման փուլում և այն նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ: «Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից և հետևողականորեն քննարկել է ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ և ստացել պարզաբանումներ: Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը: Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:


Արմեն Սարգսյանը դեռևս փետրվարի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը նախատեսված է հունիսի 16-ին:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ