Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մահացել է Բանգլադեշում բնակվող վերջին հայը

Մահացել է Բանգլադեշում բնակվող վերջին հայը
11.05.2020 | 23:05

«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է հարավասիական Բանգլադեշ պետությունում բնակվող վերջին հայի` 89-ամյա Մայքլ Ջոզեֆ Մարտինի (Միքայել Հովսեփ Մարտիրոսյան) մահվան մասին: Գործակալության հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը կյանքի ողջ ընթացքում հոգ էր տանում Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի հայկական եկեղեցու և հայկական գերեզմանատան պահպանության մասին:


Հայերը ներկայիս Բանգլադեշի տարածքում առաջին անգամ բնակություն են հաստատել դեռևս 16-րդ դարում: Բրիտանական տիրապետության շրջանում տեղի հայ համայնքը մեծ ազդեցություն է ձեռք բերել հատկապես առևտրի ոլորտում: Հենց այս շրջանում էլ` 1781 թվականին, Դաքայում կառուցվել է Սուրբ Հարության հայկական տաճարը: «Միքայել Հովսեփ Մարտիրոսյանի մահով հայերի ավելի քան 300-ամյա ներկայությունը մոտենում է ավարտին», - արձանագրում է «Ֆրանս Պրեսը»:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ