ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում է՝ չի կարող ասել, թե 2018-ի ապրիլի 22-ին ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարցին՝ կան խոսակցություններ, որ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարպետյանով փոխարինելու՝ Կարապետյանն արձագանքեց․ «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորել ենք, մեր ներքին պայմանավորածությունն է»։ Հարցին՝ պայմանավորվածություն խախտվե՞լ է, թե՞ ոչ, Կարապետյանը պատասխանեց․
«Ոչ»։
«Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գա, բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ», - ասաց Կարապետյանը։ Հարցին՝ առաջիկայում պատրաստվո՞ւմ է քաղաքականությամբ զբաղվել, Կարապետյանը պատասխանեց․
«Ոչ, քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել»: