Եթե Էդմոն Մարուքյանն էդքան տղա ա, մենք երկուսով մանդատները դնում ենք, իսկ կուսակցությունները թող իրենց գործը շարունակեն, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ ինձ կերան, սպանեցին, մորթին: Էն, ինչ կատարվել ա էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու», - ասաց պատգամավորը:
Էսօր իմ համար սուրբ ա և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ բոլորի մայրերը: Էն, ինչ որ Էդմոնն էս ամբիոնից առանց ամաչելու անվանել ա Ալենին, նույն բանն Էդմոնի ախպերը գրել ա իմ մասին. չգիտեմ՝ ոնց ա մտածում, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ես չեմ հակարդարձի իրա բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ ա, բայց եթե քո խոսքերի համար նորողություն չխնդրիր, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ քեզ, աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից: Հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրել: Լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը: Իմ ղեկավարած կառույցի տղաները Ղարաբաղում հազարավոր մայրերի ու քույրերի են փրկել: Ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ: Խնդրում եմ ընկերներիս սադրանքների չգնալ», - ասաց Սասուն Միքայելյանը:
Պատգամավորը շեշտեց՝ շատ ազատամարտիկներ իննսունականներին զենք են վերցրել պաշտպանելու հենց իրենց մայրերի, քույրերի պատիվը, և ինքն Էդմոնի ընտանքից խնդրում է հասկանալ՝ մայրն ինչ սրբություն է: «Էդ երեխեն պետք ա հասկանա՝ ինչ պատասխան տա: Լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է», - ասաց Միքայելյանը:
Նախօրեին Էդմոն Մարուքյանի եղբայրը ֆեյսբուքյան էջում Սասուն Միքայելյանի հասցեին հայհոյախառնը գրառում էր կատարել, որն ավելի ուշ ջնջել էր: