Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը վայր կդնեն մանդատները, եթե ԼՀԿ-ից նույնն անեն Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը

Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը վայր կդնեն մանդատները, եթե ԼՀԿ-ից նույնն անեն Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը
11.05.2020 | 23:16

«Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա ուրբաթ օրն ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքը։

«Քաղաքական հետևանք պիտի լինի, և Սասուն Միքայլեյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատը միաժամանակ վայր է դնում Էդմոն Մարուքյանը։ Ավելին՝ մանդատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ մանդատները վայր են դնում նաև ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։ Սա է մեր դիրքորոշումը։ Սա է արդարությունը ու քաղաքան հետևանքը, որը պետք է տեղի ունենա», - խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը։

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ

ºարհ չկա