Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է պատրաստվեն COVID-19-ի տարածման երկրորդ ալիքին: Եզրակացություններն արվում են ռիսկի հերթական գնահատումից հետո: Այս ընթացակարգը պարբերաբար իրականացվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից: Ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր ալիքը կարող է առաջանալ նույնիսկ պատշաճ վերահսկման դեպքում: