Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարեն Քոչարյան. Իմքայլական պատգամավորներն անամոթաբար ստում են՝ ասելով, թե չեն հարվածել Մարուքյանին

Կարեն Քոչարյան. Իմքայլական պատգամավորներն անամոթաբար ստում են՝ ասելով, թե չեն հարվածել Մարուքյանին
11.05.2020 | 23:27

Իշխանական և մերձիշխանական մեծ թիմի մեջ կան լուրջ դժգոհություններ վարչապետի խորհրդարանական ելույթից, որում նա, փաստորեն, արդարացրեց Սասուն Միքայելյանի արարքը. հատկապես «սորոսականները» շատ սուր քննադատում են նրան և ծանր հարվածներ հասցնում, թերևս՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գոհ չէ իր ելույթից՝ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Իշխանական թիմում խնդիրներ են հասունացել, կան խմորումներ, և այդ ֆոնին՝ վարչապետը չուզեց հերթական ծանր պառակտումը մտցնել թիմում՝ իր ելույթը կառուցելով այդ համատեքստում: Խնդիրները խորանալու են՝ կապված սոցիալ-տնտեսական վիճակի վատացման հետ»,- ասել է քաղտեխնոլոգը: Ըստ Քոչարյանի՝ ԼՀԿ-ի գործողությունները՝ իբրև խորհրդարանական ընդդիմության, անընկալելի են, և այսօր կոնկրետ քաղաքական քայլեր անելու, օրինակ՝ մանդատները վայր դնելու ժամանակն է. «Միայն հայտարարությունների մակարդակով կունենանք այն, ինչ միշտ ունեցել ենք: Վարչապետին սուրճ խմելու հրավիրելը խնդիր չէ, բայց երբ դու կիսաքայլեր ես անում, դրա հետևանքները կարող են ծանր լինել: Փաշինյանն ասում էր, որ սա գրագիտության առումով աննախադեպ խորհրդարան է, բայց իր որակով այն ոչնչով չի տարբերվում նախկիններից»:


Քաղտեխնոլոգի կարծիքով՝ անընկալելի են հատկապես իմքայլական պատգամավորների պնդումները, որոնք միջադեպի ժամանակ հետևից հարվածում էին Էդմոն Մարուքյանին. «Այսօր նրանք անամոթաբար հայտարարում են, թե չեն խփել: Մի հերքեք անհերքելին. հետո ասելու եք՝ ինչո՞ւ մեզ չեք հավատում, ո՞նց հավատամ, իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր ասածին»: Կարեն Քոչարյանի պնդմամբ՝ մի բան է Նիկոլ Փաշինյանի խոսքը 2018-ին, մեկ այլ բան՝ նրա ելույթներն այսօր. «Գուցե այսօր վարչապետն արդեն չի կարող իր թիմակիցների հետ խոսել երկու տարի առաջվա պես, նա կաշկանդվածություն ունի: Համավարակը շատ բան է փոխել, բերում է սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներ: Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավորինս կուռ պահել թիմը»: Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ պետության առաջին դեմքի օգտագործած «սամասուդ», «դուրսպրծուկներ», «կտանք պատերով» արտահայտությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: «Երբ մարդն անգամ անգիտակցաբար արյուն է ուզում, նա ի վերջո քաղցում է և հաց է ուզում: Հացն ու տեսարանները պետք է զուգահեռաբար լինեն, եթե հացը չի լինում, տեսարանները ոչ մեկին պետք չեն»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով. «Վարչապետի ամենաանհասկանալի միտքն այն էր, երբ ասաց, թե իրենց ամեն օր հոգեբանական բռնության են ենթարկում: Սա առաջին դեմքի ասելու բան չէ: Երբ ընդդիմություն ես ու նման բան ես ասում, հասկանալի է, բայց երբ իշխանություն ես, բոլոր ռեսուրսները քոնն են, ի՞նչ անենք, սրբադասե՞նք ձեզ, որ կարողանաք դիմագրավել այդ բռնությանը»:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ