Եվրահանձնաժողովը 15,8 միլիոն եվրո կհատկացնի հարևան երկրներում Եվրամիության վերաբերյալ «կարծիքը բարելավելու» համար: Միջոցները կհատկացվեն «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրի մասնակիցներին՝ հայտնում է RT–ն՝ տենդերին հղումով: «Այս ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել իրազեկությունը և խորացնել Եվրամիության և նրա քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը, բարելավել հարևան երկրների տարածքում ԵՄ-ի վերաբերյալ հասարակության կարծիքը կապի ոլորտում հատուկ մշակված ռազմավարական միջոցառումների միջոցով», – փաստաթղթից մեջբերում է անում լրատվամիջոցը:
10 միլիոն եվրո կծախսվի Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ծրագրերի վրա: Մնացածները Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում և Եվրամության հարավում գտնվող հարևան այլ պետություններն են: Նախագիծը նախատեսված է 4 տարի և սկսվում է նոյեմբերից: