Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 3538

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 3538
12.05.2020 | 16:08

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 146-ով՝ հասնելով 3 538-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 71-ով և հասել 1430-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 33 313 է:


Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 82 տարեկան կին էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»՝ ասված է հաղորդագրությունում:


Մահացածների ընդհանուր թիվը հասավ 47-ի, կորոնավիրուսով վարակված ևս 19 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 2042 մարդ:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ

ºարհ չկա