Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բելառուսի ընդդիմությունը չի մասնակցելու նախագահական ընտրություններին

Բելառուսի ընդդիմությունը չի մասնակցելու նախագահական ընտրություններին
12.05.2020 | 16:09

Բելառուսում ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցի նախագահական ընտրություններին: «Համաճարակի պայմաններում ընտարշավի անցկացումը խիստ անպատասխանատու և վտանգավոր քայլ է», - հայտարարել է Բելառուսի Ազգային ճակատը՝ փաստելով, որ վարակի տարածման առումով շատ ավելի լավ վիճակում գտնվող մի քանի եվրոպական երկրներ հետաձգել են քվեարկությունը: Նույնն է պնդել ընդդիմադիր «Արդար աշխարհ» կուսակցությունը` նման պայմաններում ընտրությունների անցկացումը որակելով հանցագործություն՝ սեփական ժողովրդի դեմ: Բելառուսում կորոնավիրուսով վարակված է արդեն 23 000 մարդ, անցած մեկ օրում արձանագրվել է 1000 նոր դեպք, մինչ օրս մահացել է 135 մարդ: Չնայած մտահոգիչ վիճակագրությանը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ դրություն չի հայտարարել, սահմանները չի փակել, դպրոցներն ու մարզական հանդիպումները չի չեղարկել: Նա պատրաստվում է օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններին:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ