Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Մանդա՞տ եք ուզում, չեք ստանալու

Էդմոն Մարուքյան. Մանդա՞տ եք ուզում, չեք ստանալու
12.05.2020 | 16:11

ԱԺ ամբիոնից «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցի ու պատգամավոր Սասուն Միքայլեյանի կոմից ԼՀԿ մանդատները վայր դնելու մասին հայտարարությունները, ըստ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի ցուցումներն են։

«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել ա, որ մի ձև գտնեք մեր մադատները դնենք։ Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկոլ։ Էդ վերջին ընդդիմախոսներիդ ես ուզու՞մ վերացնես։ Ինչի՞ դնենք մեր մանդատները, ո՞ւմ ենք խբել։ Այ, Սասուն Միքայելյանը պիտի դնի իրա մանդատը, որովհետև քաղաքականության հետ կապ չունի։ Նա, որ խոսում ա, սկի մարդիկ չեն էլ հասկանում։ Էլի մարդիկ կան, որ պիտի դնեն մանդատները՝ հետևից խփողները, վիզ կտրողները», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Մարուքյանը՝ հավելելով․«Ամաչում եմ ձեր փոխարեն, այ հաց ուրացողներ։ Մանդա՞տ եք ուզում, մանդատ չեք ստանալու։ Դնենք, որ ի՞նչ։ Մենք բռնության զոհն ենք, իսկ դուք նախաձեռնողները»։
Մարուքյանը կոչ արեց իշխանական գործընկերներին հանդարտվել։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ՀՀ-ն իրավական պետություն չէ․ «Սամասուդապետություն եք սարքել։ Ուզում եք սամասուդությամբ զբաղվե՞լ», - ասաց Մարուքյանը։


Նա նաև կոչ արեց իշխանությանը նախկինների հետ պայքարից դուրս գալ՝ նկատելով, որ այսօր իրենք ավելի վատ են վարվում, քան նախկիններն էին, և ավելի նախկին են, քան նախկինները։ «Դուք էլ եք գնալու ու մենք ենք գալու», - հավելեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ