Պատգամավոր Վաղարշակ Հակոբյան, մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավուքնների պաշտպանի վրա: Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, խորհրդարանում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Եվ մեկ բան էլ. Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին», - ասաց Թաթոյանը:
Իր ելույթում Վաղարշակ Հակոբյանն ասել էր՝ 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, անթույլատրելի է.
«Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»: