Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ Կոնգրեսը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

ԱՄՆ Կոնգրեսը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
12.05.2020 | 16:26

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով՝ հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում: Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում, հնարավոր է, խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ