Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին

Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին
12.05.2020 | 16:29

«Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ես անթույլատրելի եմ համարում ձեր, թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների ու ելույթի նկատմամբ»,- Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Նա Թաթոյանին հորդորեց. «Դուք պետք է ավելի հարգալից լինեք Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Իհարկե, դուք կատարում եք ձեր սահմանադրական պարտականությունները, ձեր համոզմամբ՝ շատ լավ, շատերիս համոզմամբ շատ լավ, բայց պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտը կարող է և գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար: Եվ սա պատգամավորի իրավունքն է»:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ