Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիլիթ Մակունցն արձագանքել է Էդմոն Մարուքյանի տեսաուղերձին

Լիլիթ Մակունցն արձագանքել է Էդմոն Մարուքյանի տեսաուղերձին
12.05.2020 | 16:30

«Պարոն Մարուքյանի տեսաուղերձում մեկ քաղաքական հատված կար ընդամենը, մնացած հատվածները քաղաքական չէին: Այդ միակ քաղաքական հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելու արձագանքին, որը մենք բոլորս լսեցինք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԼՀԿ խմբակցությունը հանրային կերպով չընդունեց իր մեղքի մասնաբաժինը միջադեպի ու նախորդող իրադարձությունների առնչությամբ: «Ես լիահույս եմ, որ, այնուամենայնիվ, ԼՀԿ խմբակցության շրջանակներում իրենք ուղղակի գործընկերներով շփվելիս հետևություներ կանեն միջադեպի հետ կապված: Եվ ես հույս ունեմ, որ իրենք կվերադառնան քաղաքական բովանդակային քննարկումների դաշտ, և ԱԺ բնականոն աշխատանքները կվերականգնվեն»,- հավելեց նա:


Մակունցը նաև ասաց, որ Սասուն Միքայելյանի երեկվա ելույթը բավական հստակ էր, հիշեցում էր, թե ինչ է տեղի ունեցել նախկինում: «Ես Սասուն Միքայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք, երբ ասում էր՝ կամ ներողություն կխնդրի, կամ լավ չի լինելու: Ես դա ընկալել եմ բարոյական դաշտում, որը պարոն Մարուքյանի եղբոր՝ ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե պարոն Մարուքյանի, և թե ԼՀԿ հեղինակության վրա»,- նշեց Մակունցը:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ