Ռուսաստանում հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել շաման Ալեքսանդր Գաբիշևին, որ սպառնում էր Յակուտիայից ոտքով հասնել Մոսկվա և քշել նախագահ Պուտինին Կրեմլից: ՕՄՕՆ-ականները հատուկ գրոհ են իրականացրել` շամանի տուն է ներխուժել երկու տասնյակ հատուկ ջոկատային: Թե որն է եղել պատճառը, առայժմ չի հաղորդվում: Իրավապահները շամանին կալանավորել էին անցած տարի, երբ Յակուտիայից քայլերթ էր սկսել դեպի Մոսկվա` Ռուսաստանը «Պուտինից ազատելու համար»: Նախորդ անգամ նրան ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք էր առաջադրվել, դատախազության պատվերով անցկացված փորձաքննությունն էլ պնդել էր, թե նա հոգեկան շեղումներ ունի: Չնայած քրեական հետապնդմանը` Գաբիշեևը հայտարարել էր, թե առաջիկա հունիսից վերսկելու է քայլերթը դեպի Մոսկվա: