Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էլմար Մամեդյարով. Հայկական կողմն ամեն ինչ անում է` ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար

Էլմար Մամեդյարով. Հայկական կողմն ամեն ինչ անում է` ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար
12.05.2020 | 22:55

Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»:

«Այս քաղաքականությամբ հայկական կողմը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար», - ասել է Էլմար Մամեդյարովը` ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, միաժամանակ, բանակցությունները չենք կարող հարատև շարունակվել»՝ նշել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ