«ԱՄՆ-ում այս պահին փորձարկվում է նոր կորոնավիրուսի դեմ առնվազն ութ պատվաստամիջոց», - հայտարարել է գլխավոր համաճարակաբան, Համաճարակի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան օպերատիվ շտաբի անդամ Էնթոնի Ֆաուչին:
Այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսում` կորոնավիրուսին նվիրված լսումների ժամանակ, նա պնդել է` մինչև այս տարեվերջ կպարզվի՝ արդյունավետ են, թե ոչ: Ֆաուչին նշել է, որ պատվաստանյութի մշակմամբ գործընթացը չի ավարտվում. հաջորդ փուլում անհրաժեշտ է անցնել զանգվածային արտադրության, որ ամիսներ կպահանջի: Մասնագետները փաստում են` այս տեմպերով հաջողության հասնելու դեպքում գիտնականները բեկում կարձանագրեն իմունիզացիայի պատմության մեջ. մինչ օրս աշխարհում գործածվող բոլոր պատվաստանյութերի համար տարիներ, եթե ոչ` տասնամյակներ են պահանջվել: