Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Թունյանը տեստը բացասական է

Բաբկեն Թունյանը տեստը բացասական է
12.05.2020 | 22:57

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման տեստը բացասական է, պատգամավորը վարակված չէ կորոնավիրուսով:

«Բարեկամներ, երեկ ցերեկն ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի տեստ հանձնեցի։ PCR տեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։
Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի տեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Թունյանը:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ