Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը COVID-19-ի հայտնաբերման թեստեր է արտահանում

Իրանը COVID-19-ի հայտնաբերման թեստեր է արտահանում
12.05.2020 | 23:14

Մայիսի 10-ին Իրանի գիտության և տեխնիկայի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարն ասել է, որ իրանական արտադրության՝ կորոնավիրուսի հայտնաբերման ախտորոշիչ թեստերի նմուշները ուղարկվել են որոշ երկրներ, և հավանության արժանանալու դեպքում իրանական ընկերությունները կսկսեն թեստերի զանգվածային արտահանում:

Ըստ գիտության և տեխնոլոգիաների գծով Իրանի փոխնախագահ Մեհդի Գալենեիի՝ որոշ գիտական ձեռնարկություններ արդեն շահագործման են հանձնվել, և այժմ Իրանը կարող է բավարարել ներքին կարիքները, արտահանել ախտորոշիչ թեստեր այլ երկրներ: Նա նշել է, որ թեստերը առաքվել են Պակիստան, Ֆիլիպիններ և հավելել է. «Հնդկաստանը, Նիգերիան և Հայաստանը նույնպես որոշել են գնել այդ թեստերը, բայց սահմանային սահմանափակումների պատճառով նմուշների առաքման հարցում դժվարություններ կան»:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ