Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Էլմար Մամեդյարովին

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Էլմար Մամեդյարովին
13.05.2020 | 14:37

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա՝ տեսակապի ձևաչափով ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը: Նա պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»: Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, «մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել»: «Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:


Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ