Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակման հարցով Փայլանը հարցում է ներկայացրել ՆԳ նախարարին
13.05.2020 | 14:38

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա հարձակման շուրջ: Օրերս մի քաղաքացի փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքրքյոյ վարչական շրջանում գտնվող Ծնունդ Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու դուռը: Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հանցագործին: Խոստովանական ցուցմունքում նա նշել էր, թե այդ քայլին է դիմել, քանի որ «կորոնավիրուսը հայերն են մեր գլխին պատուհաս դարձրել»: Փայլանը ընդգծել է, որ Բաքրքյոյում և այլ շրջաններում գտնվող եկեղեցիները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների, խտրական և ատելության խոսք պարունակող արտահայտություններ են գրվել եկեղեցիների պատերին, եղել են զինված հարձակումներ: Պատգամավորը նախարարին մի քանի հարց է ուղղել. «Կարծու՞մ եք, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ հարձակումների վրա ազդեցություն ունեն Թուրքիայի նախագահի կողմից գործածված ատելության խոսքը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունը։ Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռնարկում հաճախ հարձակման ենթարկվող փոքրամասնությունների կրոնական հաստատությունների անվտանգության համար։ Իմ կարծիքով` ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումները նախկինի պես հիմա էլ ուղղորդվում են պետության ներսում գտնվող երևելի կամ աներևույթ շրջանակների կողմից։ Կարո՞ղ եք հակառակը պնդել»,- իր հարցադիմումի մեջ նշել է Փայլանը։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ