Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 1,5 միլիոն մարդ

Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 1,5 միլիոն մարդ
13.05.2020 | 14:39

Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 4 260 000-ը, մահերի թիվը՝ 292000, բուժվել է մեկուկես միլիոն մարդ՝ վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս համալսարանի տվյալները: Հիվանդության դեմ պատվաստանյութ և դեղամիջոց դեռ գոյություն չունեն:
Covid-19 ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը` նախկին գեղասահորդուհի Տատյանա Նավկան: Լրագրողների հաշվարկներով՝ վերջին անգամ խոսնակը Վլադիմիր Պուտինի հետ շփվել է ապրիլի 30-ին, բայց ինքը Պեսկովն ասում է, որ նախագահին չի տեսել ավելի քան մեկ ամիս: Կորոնավիրուսով հիվանդ է նաև Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նա իր կաբինետում է բուժվում: Մայիսի 3-ից Ռուսաստանում ամեն օր հայտնաբերվում է Covid-19-ի 10 հազարից ավելի նոր դեպք: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել է գործել պարտադիր դիմակ և ձեռնոց կրելու ռեժիմը: Ջոն Հոփքինս համալսարանի տվյալներով՝ Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երկրորդն է:


Ֆրանսիայում երկրորդ օրն է՝ COVID-19-ից մահվան դեպքերի թիվն աճում է: Անցած մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 708 նոր դեպք և 348 մահ: Այս վարակով հոսպիտալացված հիվանդների թիվը, ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը Ֆրանսիայում շարունակում է նվազել:


Բելառուսում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 25 000 մարդ, ակտիվորեն պատրաստվում են օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անսպասելի մրցակից ունի. Վալերի Ցեպկալոն պրոֆեսիոնալ դիվանագետ է, իրավական գիտությունների թեկնածու, Բարձր տեխնոլոգիաների պարկի հիմնադիր: Լուկաշենկոն հայտարարել է Հաղթանակի շքերթների բուժիչ հատկությունների մասին: Ըստ նրա՝ մայիսի 9-ից հետո երկրում թոքաբորբով հիվանդների թիվը կիսով չափ կրճատվել է:
Ամբողջ աշխարհում գործարարները նույն խնդիրներն ունեն՝ հաճախորդներ չկան, իսկ պետության կողմից օգնություն ոչ բոլորն են ստանում: Օրինակ, Լատվիայի ՊՆ նախկին նախարարի կինը, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Ռիգայում հյուրանոց է բացել, պետական օգնություն չի ստացել և այսօր անձամբ է սուրճ եփում հատուկենտ այցելուների համար:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ