Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը, բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 34 766 է: Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 65 տարեկան տղամարդ էր, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - ասված է հաղորդագրությունում: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 48-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Հիվանդությունից Հայաստանում բուժվում է 2149 մարդ: