ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի։ «Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործած սխեմաներին, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, եթե ուսումնասիրեք, կտեսեք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլն։ Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ», - ասաց նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի տեսաուղերձին։ Քոչարյանը նկատեց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, սուտ տեղեկատվություններ են, որովհետև ՀՀ իրավապահ մարմինները դեռևս չեն ստացել ՌԴ-ից որևէ տեղեկատվություն։