Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իվետա Տոնոյան. Փոխանակ տնտեսության կոտրված մեջքը շտկելու, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգով

Իվետա Տոնոյան. Փոխանակ տնտեսության կոտրված մեջքը շտկելու, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգով
13.05.2020 | 14:44

Որևէ դեպքում որէև բան չի կարող կաշկանդել մեզ՝ այս կամ այն հարցի շուրջ հանդես գալու առողջ քննադատությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿխմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է այս քառօրյայում խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին, տհաճ և ցավալի էր: Միջադեպը որևէ կերպ չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, ժողովրդավարական արժեքների տրամաբանության մեջ: Մենք մեր գործընկերներին կոչ ենք արել վերադառնալ կառուցողական դաշտ, որովհետև այսօր երկրի առջև ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեն:
Փոխանակ տնտեսության կոտրված մեջքը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգ քննարկելով: Սա, կարծում եմ, որևէ մեկին օգուտ չի տալու», - ասաց նա: Իվետա Տոնոյանի խոսքով՝ պետք է քննություն իրականացվի, մեղավորները պարզվեն և գնահատականներ հնչեցվեն: «Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու բարտերային առաջարկներին, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի իր գործունեության տրամաբանությունը», - ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ