Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեն Սիմոնյան. Ուզում եք Միքայել Մինասյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկարը, որտեղ ինքը գումա՞ր է փոխանցում

Ալեն Սիմոնյան. Ուզում եք Միքայել Մինասյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկարը, որտեղ ինքը գումա՞ր է փոխանցում
13.05.2020 | 14:44

Նման նկար չկա, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան լրագրողի պնդմանը, որ ցույց տա ԼՀԿ կապը նախկին իշխանությունների հետ հաստատող ապացույց։

«Դուք ուզում եք Միքայել Մինասյանի և Էդմոն Մարուքյանի լուսանկա՞րը, որտեղ ինքը գումա՞ր է փոխանցում։ Նման նկար չկա և չի կարող լինի», - ասաց նա։ Հարցին՝փաստորեն, օպերատիվ տվյալներ չունի, Սիմոնյանն ասաց․«Ես հո օպերատիվնիկ չեմ»։ Որպես ապացույց նախկինների հետ համագործակցության՝ Սիմոնյանը նշեց․ «Լսե՞լ եք, որ ինքը վատ կոնտեքստում Միքայել Մինասյանի անունը տա։ Քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերվել են Միքայել Մինասյանին, նախորդ իշխանությանը։ Կառավարության բոլոր ծրագրերին պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել»:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ