ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Ուզում են տպավորություն ստեղծել, որ պատգամավորները լուրջ չեն, չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, բռնությանը կողմ են և այլն, և այլն։ Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ», - ասաց Ռուբինյանը՝ հավելելով․«Վերջին շրջանում ԼՀԿ-ն, կամա, թե ակամա, գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ համարել ԼՀԿ ղեկավարի և որոշ պատգամավորների պահվածքը, հնարավոր չէ»: