Համաճարակային պայմանները չեն պահպանվում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: «Կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում և մենք խնդիրների առաջ ենք կանգնում»,- ասաց նա և նշեց, որ արդեն քանի օր է՝ հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվում:
«Ես այսօր տեսնում եմ փողոցում իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, սա մեծ պրոբլեմ է, և մենք այս տեմպերով կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»,-ասաց նա:
Վարչապետը երեք կարևոր կանոն նշեց, որոնք պահելու դեպքում կարող ենք զերծ մնալ վարակվելուց՝ սոցիալական հեռավարություն պահպանելը, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը և չախտահանված սպասքին չդիպչելը:
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լնելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Եթե նոր հիվանդացությունների դեպքերը այս տեմպով գնան, մենք ստիվպած ենք լինելու գնալ սահմանափակումների»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ սահմանափակումների մեղմացումը թույլ է տվել տնտեսությանը վերականգնման միտումներ ցույց տալ, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում առկա սոցիալական վիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը, սակայն, կրկին շեշտեց, որ հակահամաճարակային կանոնները չպահելու դեպքում ստիպված են լինելու նորից գնալ սահմանափակումների: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում երեկվա դրությամբ 73 միլիարդ դրամ բաշխվել է, միջոցառումներից օգտվել է 1,1 միլիոն քաղաքացի:
«Կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակաը ծավալվում է ամբողջ թափով, և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային պայմանները»,-ասաց նա: