Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար հայտնել է, որ Հնդկաստանի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով աշխատավորների և փոքր ձեռնարկությունների համար խթանիչ փաթեթ է նախատեսել, հայտնում է The Guardian-ը։ 270 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի մասին հայտարարությունն արվել է ամբողջ երկրում կարանտինային ռեժիմի հաստատման 50-րդ օրը: Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 70 000 դեպք, որից 2 200-ը՝ մահվան ելքով։