Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում

Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում
13.05.2020 | 14:57

««Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ ԱԺ նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից մեկը: Այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը, ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ: Ըստ մեր տեղեկությունների, այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին ևս հրավերներ կուղարկվեն: Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են:


Ու արդեն այդ ժամանակ կստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռևս որևէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ ԱԺ նախարար կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը ևս դեռևս առկախված է՝ վերջնական որոշում չկա: Թեև Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձևով: Ըստ մեր տեղեկությունների՝ հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու է պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել» է՝ Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին»:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ