ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել: Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում: Վերջին երկու ամսվա մեջ սա Պոմպեոյի առաջին օտարերկրյա գործուղումն է: Սպասվում է, որ նա կունենա երկու առանձին հանդիպումներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կնեսետի խոսնակ Բենի Գանցի հետ: