Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեն Սիմոնյան. Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն

Ալեն Սիմոնյան. Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն
13.05.2020 | 15:00

«Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի իրեն հարվածեն, որպեսզի ինքը կարևորվի: Ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, արել է Իմ քայլի հետ, իր նպատակը դա է եղել»,- ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանի հետ բանավիճելիս լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայտարարեց, որ «Իմ քայլի» պատգամավորներից որևէ մեկը Էդմոն Մարուքյանին հետևից չի հարվածել, ինչին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, այդ կադրերը տեսել են բոլորը: Ալեն Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը չպետք է տրվի սադրանքների ու ստերի: Նա Մարուքյանին կոչ արեց տարբերել իրարից ազատ խոսքն ու վիրավորանքը:

«Մենք ձեզ բազմիցս շանս ենք տվել, դուք այդ շանսից չօգտվեցիք, և հայտնվեցիք այնտեղ, որտեղ հայտնվել եք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում: Թեման 2018-ի թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020-ի մայիսի 8-ին Աժ-ում իրադարձություններն էին: Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018-ի հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց: Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ