Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել

Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել
13.05.2020 | 15:01

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:


ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար: 2020-ի առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով 164.37 մլն ԱՄՆ դոլար, որ բացատրվում է մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ: Կրճատվել են նաև այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները` 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել: 2020-ի առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում և ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում:
2020-ի առաջին եռամսյակում 2019-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով 266.18 մլն ԱՄՆ դոլար: Արտահոսքի դեպքում 2020-ի առաջին եռամսյակում 2019-ի նույն եռամսյակի համեմատ 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020-ի հունվար-փետրվար ամիսներին 2019-ի նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա և այլն), գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ և այլն: 2020-ի մարտին 2019-ի նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ և այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով 36.04 մլն ԱՄՆ դոլար:


2020-ի առաջին եռամսյակում 2019-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված և արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով 87.38 մլն ԱՄՆ դոլար:


Արձանագրվել է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված, արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ներհոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով և ուղևորափոխադրումների սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ և մեքենաների ներմուծման բումի ավարտով:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ