Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է