Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպայի խորհուրդն անհրաժեշտ է համարում մարդու իրավունքների հարցերով մարմինների մուտքը չլուծված հակամարտություններով, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներ»

Եվրոպայի խորհուրդն անհրաժեշտ է համարում մարդու իրավունքների հարցերով մարմինների մուտքը չլուծված հակամարտություններով, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներ»
13.05.2020 | 21:17

Այսպես կոչված, «մոխրագույն գոտիներում» ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Aysor.am-ին հայտնել է ԵԽ մամուլի քարտուղար Տատյանա Բաևան:


«Եվրախորհրդի դիրքորոշումն, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներում» մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ չի փոխվել», - ասել է Բաևան՝ ի պատասխան Եվրախորհրդին ուղարկված հարցմանը: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել էր մարդու իրավունքների պաշտպանության հարցով մարմինների մուտքը չլուծված հակամարտությունների տարածքներ, այսպես կոչված, «մոխրագույն գոտիներ», ապահովելու կարևորության մասին: «Մեր անդամ պետությունների բոլոր քաղաքացիները պետք է ամբողջությամբ պաշտպանված լինեն Կոնվենցիայով, անկախ այդ շրջաններում փաստացի հսկողությունից կամ դրանց կարգավիճակից: Գլխավոր քարտուղարը պարտավոր է ջանքեր գործադրել ապահովելու համապատասխան մարմինների մուտք՝ կապ պահպանելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնց թվին են դասվում անդամ պետության իշխանությունները և դե ֆակտո իշխանությունները, ինչպես նաև ցանկացած անդամ պետություն, որը կարող է հեշտացնել մոնիտորինգը», - հայտարարել էր ԵԽ գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ