Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բրիտանացիները դուրս են գալիս մաքուր օդի

Բրիտանացիները դուրս են գալիս մաքուր օդի
13.05.2020 | 21:20

Մեծ Բրիտանիայում չորեքշաբթիից վերացվում են զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Դա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է: Եթե ավելի վաղ թույլատրվում էր փողոց դուրս գալ օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, այժմ զբոսանքի համար չկա ոչ ժամային, ոչ տարածության սահմանափակում: Թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով, գնալ ծով կամ զբոսայգի, սակայն՝ միայն ընտանիքի անդամների հետ:
Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ մարդու, այն էլ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3200 ֆունտով:
Խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություն են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում: Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ ոտքով կամ հեծանիվով:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ