Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփի խորհրդականը չի բացառել նախագահական ընտրությունների հետաձգումը

Թրամփի խորհրդականը չի բացառել նախագահական ընտրությունների հետաձգումը
13.05.2020 | 21:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշները չի բացառել 2020-ի նոյեմբերի նախագահական ընտրությունների հետաձգումը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Վստահ չեմ, որ կարող եմ այնուամենայնիվ խոստանալ, որ դա տեղի կունենա»,- ասել է Կուշները Time-ին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ ընտրությունները կանցկացվե՞ն նշանակված ժամկետներում: Նախագահի խորհրդականը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկայունանա մինչև նոյեմբեր:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ