Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

2020-ին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3.5, 2021-ին կաճի 5.5 տոկոսով

2020-ին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3.5, 2021-ին կաճի 5.5 տոկոսով
13.05.2020 | 21:22

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի ՀՆԱ անկումը 2020-ին կանխատեսում է 3,5 տոկոսի մակարդակում, նշվում է տարածաշրջանային տնտեսության մայիսյան զեկույցում։

«Հայաստանում տնտեսական աճը 2019-ին ավելացել է 7,6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի ուժեղ աճով: Չնայած դրան՝ գնաճը 2020թ.-ի առաջին եռամսյակում բացասական է»,- նշվում է զեկույցում։ ՎԶԵԲ-ի զեկույցի համաձայն՝ համեմատաբար կայուն փոխարժեքի պայմաններում՝ զուգորդված գնանկումային ճնշումներով և ներքին պահանջարկը պահպանելու ձգտումով, 2020-ի ապրիլին Հայաստանի Կենտրոնական բանկը երկու անգամ անընդմեջ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5,0 տոկոս, որ 2010-ից ամենացածր ցուցանիշն է:


«Կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ անորոշությունը, պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների փոփոխականությունը ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի նվազման և անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման միջոցով»,- ասված է զեկույցում։
ՎԶԵԲ-ի փորձագետների կանխատեսմամբ՝ սոցիալական զսպման երկարատև միջոցառումներն ու ցածր շարժունակությունը վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջային հատվածին։ «Մենք կանխատեսում ենք, որ 2020-ին Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով, իսկ 2021-ին կվերականգնվի 5,5 տոկոսով»,-ասվում է զեկույցում։ ՎԶԵԲ-ը 2020-ին տնտեսական աճի կրճատում է կանխատեսել Վրաստանում, Ադրբեջանում, նաև Ռուսաստանում։ Վրաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 5,5 տոկոսով, իսկ 2021-ին կվերականգնվի մինչև 5,5 տոկոսով, ասել է ՎԶԵԲ-ը՝ հավելելով, որ տնտեսությունը լրջորեն կտուժի, քանի որ տրանսպորտային սահմանափակումները կհարվածեն ճանապարհորդություններին և զբոսաշրջությանը: «Եթե հաշվի առնենք, որ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները սովորաբար կազմում են երկրի ՀՆԱ-ի գրեթե մեկ հինգերորդը, բացասական ազդեցությունը լայնորեն կտարածվի շատ ոլորտներում»,- ասված է տարածաշրջանային տնտեսության հեռանկարների մասին բանկի զեկույցում:


Տնտեսության վերականգնումը կախված կլինի «վիրուսի զսպմանն ուղղված ներքին միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին բնականոն կյանքին վերադառնալուց», հավելել է ՎԶԵԲ-ը։
ՎԶԵԲ-ը 2020-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի անկում է կանխատեսում 3 տոկոսի մակարդակում։ 2021-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3 տոկոս։ ՎԶԵԲ-ում նշում են, որ Ադրբեջանում փոխարժեքն այսօրվա դրությամբ մնում է կայուն, բայց նավթի ցածր գների և համաշխարհային ցածր պահանջարկի երկարատև ժամանակահատվածը կարող են հանգեցնել տնտեսության մեջ լուրջ անհավասարակշռությունների: Ռուսաստանի տնտեսությունը դեռևս կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը վերջին ամիսներին նշանակալի էր։ Ակնկալվում է, որ 2020-ին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, որին կհաջորդի 4,0 տոկոս աճ 2021-ին։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ